ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աբխազիան բացում է Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան բացում է Վրաստանի հետ սահմանը
10.10.2019 | 11:59

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Աբխազիան որոշել է չեղարկել Վրաստանի հետ սահմանի հատման ժամանակավոր սահմանափակումները, որ սահմանել էր անվտանգության նկատառումներից։ Աբխազիան սահմանափակումներ էր հաստատել Անդրբայկան տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը նվիրված ժնևյան քննարկումների փուլի շրջանակներում։ «Աբխազական կողմը տեղեկացրել է Վրաստանի հետ սահմանին ժամանակավոր արգելափակումների վերացման մասին»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ